Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:30

Սուրբ Էջմիածինը մեկնաբանել է Արագածոտնի թեմում կատարված խուզարկություններն ու ձերբակալությունները

Սուրբ Էջմիածինը մեկնաբանել է Արագածոտնի թեմում կատարված խուզարկություններն ու ձերբակալությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի հոգևորականների և աշխատակիցների բնակարաններում իրականացված խուզարկություններն ու ձերբակալությունները։

Հայտարարությունում նշվում է, որ հոկտեմբերի 15-ի լուսադեմին ուժայինները խուզարկություններ են անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ են դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քահանա Ասատրյանի կողմից տարածված ստահոդ տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։

«Ըստ առկա տեղեկությունների՝ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, 12 քահանաներ՝ Տ․ Փառեն քահանա Առաքելյանը, Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, Տ․ Մկրտիչ քահանա Երանյանը, Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը, Տ․ Ղևոնդ քահանա Գափոյանը, Տ․ Հայկ քահանա Սահակյանը, Տ․ Սարգիս քահանա Սարգսյանը, Տ․ Գարեգին քահանա Արսենյանը, Տ․ Նարեկ քահանա Սարգսյանը, Տ․ Օշին քահանա Հայրապետյանը, Տ․ Վրթանես քահանա Բաղալյանը, Տ․ Համբարձում քահանա Դանիելյանը, ինչպես նաև թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը»,- նշվում է հայտարարությունում։

Ընդգծվում է, որ օրենքի կոպտագույն խախտմամբ ժամեր շարունակ գաղտնի է պահվել Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մի շարք հոգևորականների գտնվելու վայրը, և նրանք զրկված էին իրավական աջակցություն ստանալու հնարավորությունից։

Մայր Աթոռում նշել են, որ թեմի առաջնորդի, հոգևորականների և աշխատակիցների նկատմամբ իրականացված գործողություններն իշխանությունների կողմից հրահրված հակաեկեղեցական համակարգված արշավի հերթական դրսևորումն են։

«Նման դատապարտելի քայլերով հետապնդվում է նպատակ՝ խաթարելու եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը և վախի մթնոլորտ տարածելու հոգևորականների և հավատացյալների շրջանում»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ իշխանությունների գործողությունների հետևանքով խաթարվել է թեմի գործունեությունն ու ծիսական կյանքը։

«ՀՀ իշխանությունները, կիրառելով բռնաճնշումներ՝ բնորոշ ամբողջատիրական համակարգերին, կոպտորեն ոտնահարում են խղճի և կրոնի ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները և խորացնում հասարակական պառակտումը»,- նշվում է փաստաթղթում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հոգևորականներին և հավատացյալներին կոչ է արել չտրվել սադրանքներին և ամուր մնալ եկեղեցու պաշտպանության դիրքերում։

«Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով անհնար է ընկճել հոգևոր սպասավորներին և հավատացյալ ժողովրդին։ Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար»,- ընդգծվում է հայտարարությունում։

Հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից Armenia Today-ին հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Ավելի ուշ ՔԿ-ից Armenia Today-ին մանրամասնել էին, որ կատարում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վերջին տվյալներով՝ բերման ենթարկված քահանաների թիվը գերազանցում է 6-ը։ 

Քրվարույթը հարուցվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

Տեր Արամի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+