Հոկտեմբերի 5-9-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Պաշտոնական Երևանը հերքել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հռետորաբանության և Հայաստանի Հանրապետության տարածքի միջև կապը։
Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։
Փաշինյանը և Ալիևը Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, քննարկել են խաղաղության շուրջ գործընթացը։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ իր առաջնորդած «Հայաստան» դաշինքը մասնակցելու է ընտրություններին։
Արման Թաթոյանը «Միասնության թևեր» նախաձեռնությամբ քաղաքական հայտ է ներկայացրել։
Փարաքարի համայնքապետի սպանության գործով մի շարք տներում քննչական գործողություններ են իրականացվել։
Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը կալանավորվել է։
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Սևանում գրասենյակ է բացել։
Վայոց ձորը նոր մարզպետ ունի՝ Վահագն Արսենյանը։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։
Եվրոպական միությունը հոկտեմբերի 12-ից մուտքի և ելքի նոր համակարգ է ներդնում։
Ճարտարապետն «արհավիրք է» անվանել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքները։
Հայաստան-Պորտուգալիա խաղի առնչությամբ FIFA-ն շուրջ 16 000 դոլարով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։





































