«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրում արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվել է ավստրիական «Զալցբուրգին»։
Ավստրիական թիմը երկու գոլերն էլ խփել է երկրորդ խաղակեսի սկզբում։
Հանդիպման 47-րդ րոպեին հաշիվը բացել է Բարտոշ Մազուրեկը, իսկ 51-րդ րոպեին Մաքսանս Կառլիեն Մազուրեկի հարվածից հետո գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
Հայկական ակումբը հինգ տուրից հետո միավոր չի վաստակել։
Հայաստանի չեմպիոնը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 10-ին Երևանում՝ նիդերլանդական ՆԵԿ-ի դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







