Ադրբեջանում Իրանի դեսպանատունն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին՝ Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակման վերաբերյալ։
Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցի հարցման՝ դեսպանատնից հայտնել են, որ հնարավոր չէ մեկնաբանել սոցիալական ցանցերում հրապարակված կադրերը, քանի որ դրանց նկարահանման ճշգրիտ ժամանակն ու վայրն անհայտ են։
Միաժամանակ դիվանագիտական ներկայացուցչությունում հայտարարել են, որ «ռազմական հարձակումից պաշտպանվող Իրանի կողմից անհրաժեշտ նախապատրաստական միջոցների ձեռնարկումը միանգամայն բնական է»։
Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, որ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնց համաձայն՝ Իրանը ռազմական տեխնիկա է կուտակել Նախիջևանի հետ սահմանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







