Սեպտեմբերի 8-12-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է առաջարկել, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս։
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի» (TRIPP) ծրագրի և հարակից պայմանավորվածությունների շրջանակում մտադիր է ՀՀ-ին 145 մլն դոլար աջակցություն տրամադրել։
Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն ասել է, որ հայ-թուրքական սահմանը բացելու համար անհրաժեշտ են «տեխնիկական քայլեր»։
Քըլըչն այնուհետ ժամանել է Հայաստան, նրան ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Թագուհի Թովմասյանի միջև հեռակա բանավեճ է տեղի ունեցել։
Դատարանը մերժել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը․ նա կշարունակի մնալ կալանավորված։
Դատարանը տնային կալանք է կիրառել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ։
Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Իռլանդիային։
Սեբաստիան Լեկորնյուն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։
Ալբանիան աշխարհում առաջին «անկաշառ արհեստական բանականության նախարարին» է նշանակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







