Դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ 2 ամսով տնային կալանք է կիրառել, Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից։
Միևնույն ժամանակ՝ ՔԿ-ից տեղեկացրել են, որ բացի ավելի վաղ նախաձեռնված վարույթից՝ Ղուկասյանի որդու գործով նոր քրեական վարույթ կա, և կատարվում է նախաքննություն։
«ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով-խմբ․) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարով-խմբ․)»,- հստակեցրել են ՔԿ-ից։
Սեպտեմբերի 11-ին ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին Ղուկասյանի որդու ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրվարույթի մասին։



























