Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության:
Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտություններ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Այսօր ժամը 14։43-ին ՆԳՆ ահազանգ էր ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել էին, որ պայթյունը տեղի էր ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







