Երևանի Ամիրյան փողոցում՝ չհասած Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, Toyota Sienna մեքենա է պայթել, դեպքի վայրից հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։

Պայթյունի հետևանքով վնասվել են 58 ավտոբուսի ապակիները, ուղևորներին տարհանել են, տեղում աշխատոււմ է Շտապօգնության ծառայությունը։

Ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել են, որ տեղեկությունները վիրավորների մասին ճշտվում են։

Ավելի ուշ ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հաստատեց, որ պայթյունից 2 անձ է տեղափոխվել հիվանդանոց։
Ըստ նրա՝ ժամը 14։43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Հանգամանքները պարզվում են։





































