Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:28

Եկեղեցու դեմ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները․ Գարեգին Բ

Եկեղեցու դեմ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները․ Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մեծ Պահքի առիթով հղած ուղերձում անդրադարձել է ազգային ու հայրենական կյանքի խնդիրներին՝ խոսելով նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների մասին։

Կաթողիկոսը կոչ է արել հավատավորներին խաղաղություն գտնել Քրիստոսով, ապրել «Մայր եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ» և պահպանել ազգային ինքնությունն ու սրբազան արժեքները։

«Մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ»,- նշել է վեհափառը։

Ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոսը հիշեցրել է, որ Մեծ Պահքն ապաշխարության, ինքնաքննության և աղոթքի շրջան է՝ առաջնորդող դեպի Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարության տոն։

Նա հորդորել է զղջման և ներողամտության ճանապարհով ամրացնել կապն Աստծո հետ՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։

Կաթողիկոսը կոչ է արել աղոթել, որպեսզի պահեցողության շրջանը դառնա համընդհանուր զղջման առիթ, և ժողովուրդը կարողանա միասնաբար հաղթահարել դժվարությունները։ Նա նաև մաղթել է, որ Աստված խաղաղություն հաստատի աշխարհում և Հայաստանում՝ պահելով ու պահպանելով ազգը, պետությունն ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

Կաթողիկոսը հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+