Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+3°
  • Կապան+6°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 20:16

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ բանակցություններ է վարում F-35 կործանիչների ստեղծման ծրագրին Անկարայի վերադարձի շուրջ

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ բանակցություններ է վարում F-35 կործանիչների ստեղծման ծրագրին Անկարայի վերադարձի շուրջ: Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցություններն առաջիկա ամիսներին բեկումնային կլինեն, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում էReuters-ը:

Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել Lockheed Martin ընկերության F-35 կործանիչների կատարելագործման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել 2020 թվականին՝ կապված նրա կողմից ռուսական S-400 (C-400) ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Թուրքիան այդ քայլն անարդար էր անվանել և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան խնդիրը լուծել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում:

«Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ F-35 ծրագրին միանալու ցանկության և ռուսական արտադրության Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի առկայության վերաբերյալ»,- ասել է Բարաքը:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ օրենսդրությունը թույլ չի տա Թուրքիային շահագործել կամ ունենալ S-400 համակարգը, եթե նա ցանկանա վերադառնալ F-35 ծրագրին: Նա նաև ասել է, որ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները համագործակցության նոր մթնոլորտ են ստեղծել:

Թուրքիայի մոտ S-400 համալիրների առկայությունը մնում է F-35 ծրագրին վերադառնալու գլխավոր խոչընդոտը։ Վաշինգտոնը հայտարարում է, որ S-400-ները սպառնալիք են ներկայացնում իր F-35 կործանիչների և ՆԱՏՕ-ի ավելի լայն պաշտպանական համակարգերի համար:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+