Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:11

«Հունիսի կեսից Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հուլիսի 15-ին հայտարարել է, որ Իրանը կհաղթահարի կորոնավիրուսի երկրորդ ալիքը` խոստովանելով, որ երկիրն այժմ դիմադրում է կորոնավիրուսի նոր ալիքին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները, չնայած երկրում կորոնավիրուսի դեպքերի նվազումից հետո գրանցված նոր աճին, հայտարարում էին, որ երկիրը դեռևս պայքարում է առաջին ալիքի դեմ:

Իրանի նախագահի խոսքով` փետրվարի վերջից սկսած և մինչև ապրիլի կեսերը շարունակված առաջին ալիքն ավելի շատ ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգների վրա, իսկ երկրորդ ալիքն ավելի շատ հարվածել է երկրի հարավային նահանգներին ու սահմաններին:

«Հունիսի կեսից, իսկ ավելի հստակ` հունիսի 14-ից սկսվել է երկրորդ ալիքը, որը մեծ մասամբ տարածվում է երկրի հարավում և սահմանամերձ շրջաններում, հիմնականում` արևմուտքում: Երկրորդ ալիքն ավելի ուժեղ է, քան առաջինը»,- հայտարարել է Իրանի նախագահը:

Նա նշել է, որ առաջին ալիքի ավարտից հետո մարդիկ կարծում էին, թե Իրանն արդեն հաղթահարել է կորոնավիրուսը, և միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ ամսվա ընթացքում կհաջողվի հաղթահարել նաև երկրորդ ալիքը:

Իրանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 264 561 դեպք, վարակման հետևանքով մահացել է 13 410 մարդ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+