Մոտ մեկ ամիս առաջ Սևանի ճանապարհին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջև և պատվի չեն առել իրեն, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի փոխանցմամբ՝ նա անգամ իջել է մեքենայից ու բացատրական աշխատանք տարել նրանց հետ, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն և պատվի առնեն։
Նշենք, որ 2018 թվականի մայիսի 8-ից Փաշինյանը ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







