Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:12

Կոնյակի գործարանի աշխատակիցները Վրաստանի դեսպանատնից հանդիպում և արձագանք են պահանջում

Կոնյակի գործարանի աշխատակիցները Վրաստանի դեսպանատնից հանդիպում և արձագանք են պահանջում

Հայաստանյան կոնյակ արտահանողները երկրորդ անգամ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին, որոնք շարունակվում են արդեն 40 օր:

Նրանք նաև պահանջել են բացատրություն տալ, թե ինչո՞ւ են որոշ բեռնատարների թույլ տալիս հատել սահմանը, իսկ մյուսներին՝ ոչ։

Արարատի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանն ասել է, որ Վրաստանում կատարվողը որևէ բացատրություն չունեցող երևույթ է, որը նաև վերջին 40 տարիների ընթացքում նախադեպը չի ունեցել։

«Հարցը կլուծվի, բայց պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է, որ նույն հող ու ջրի մի գործարանն առանց որևէ խնդրի անցնում-գնում է, իսկ մյուս գործարանինը կանգնած է։ Նման բողոքի ակցիա պետք է տեղի ունենա ոչ միայն վրացական, այլև ռուսական դեսպանատան առջև, քանի որ մենք ռուսական ընկերությունների կողմից մեծ տուգանքներ ենք ստանում, և ապրանքը հասցեագրված է նրանց»,- նշել է Սարգսյանը։

Պռոշյանի գինու գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը պատմել է, որ արգելքը դրված է մի քանի գործարանի վրա, սակայն մյուս գործարանները պետք է հասկանան, որ սա շղթայաձև կարող է տարածվել նաև իրենց վրա։

«Փուլ առ փուլ գնում ենք ավելի վատի։ Կարելի է ավելի շուտ տալ այս հարցին լուծում, որպեսզի փաստի առաջ չկանգնենք։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, մեր ճանապարհն անցնում է Վրաստանի Հանրապետությունով, այն հանդիսանում է տարանցիկ երկիր մեզ համար։ Այս պարագայում վրացին պետք է այս հարցի պատասխանը տա, պարզաբանումը, բացատությունը»,- ասել է նա։

Նույն գործարանի ներկայացուցիչ, կոնյակագործ Ալբերտ Ներսիսյանը պարզաբանում է պահանջել՝ ինչո՞ւ է վրացական կողմն «ընտովի քաղաքականություն» վարում բեռնատարների միջև։

«Մեզ հայտնեցին, որ 5 մեքենա փորձաքննությունն ավարտել է, և բաց թողեցին։ Եթե նայենք որակի կողմից, ապա որակի խնդիր էլ չէ։ Այդ նույն տեսականին անընդհատ գնալու փուլում է։ Եթե ստուգել են, նորմալ է, ապա ինչո՞ւ է անընդհատ տարբերություն դրվում»,- պատմել է նա։

Հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատի նախագահ Գագիկ Մակարյանը կոնյակի արտահանման շուրջ խնդիրը կապել է Ադրբեջանի հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Վրաստանի լավագույն գործընկերներից է, և Վրաստանի միջոցով հարվածում է Հայաստանի առևտրատնտեսությանը։

«Ափսոսանքով պետք է ասեմ, որ խնդիրն արդեն մեկ ամսից ավելի լուծում չի ստացել։ Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, բացարձակապես հակասում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, որպես տրանզիտային բեռ դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեին Վրաստանի տարածքով։ Զարմանալի է, որ մեր համապատասխան մարմինները չեն դիմում՝ այդ դժգոհությունն արտահայտելու համար»,- ասել է Մակարյանը։

Մայիսի 13-ին Հայաստանի արտահանողները բողոքի ակցիա էին իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքի առջև։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հավանաբար կմեկնի հարևան երկիր՝ խնդիրը տեղում լուծելու նպատակով:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+