• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 06:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կոնյակ արտահանողները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև

Հայաստան, Հասարակություն,
13 Մայիս 2025 16:47
ShareShareShare
telegram

Հայաստանի արտահանողները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ խնդիրներին, որոնց բախվել են իրենց ապրանքի արտահանման ժամանակ: Նրանք պնդում են, որ տևական ժամանակ է՝ ալկոհոլային խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների ՌԴ մեկնող բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց մեքենաներից հանվել են մաքսային կնիքներն ու անհասկանալի պատճառներով նմուշառումներ են իրականացվել փորձաքննության համար։

Արտահանողները նշել են, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, ու իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են այնտեղ լաբորատոր ստուգումներ իրականացվում։ Նրանք պահանջել են հանդիպում դեսպանի հետ, որպեսզի պարզաբանում ստանան իրավիճակի առնչությամբ:

«Շահնազարյան գինու և կոնյակի Տուն» ընկերության տնօրեն Հայկ Շահնազարյանի խոսքով՝ նախկինում երբեք չեն առնչվել նման խնդրի հետ, բիզնեսն ամեն օր վնաս է կրում:

«Մենք չենք հասկանում, ինչպե՞ս կարելի է տարանցիկ բեռի մաքսային պլոմբաները պոկել, ինչ-որ նմուշառում անել ու պահել ամսից ավել։ Եկել ենք՝ դեսպանից պատասխան ստանանք։ Ֆինանսական կորուստն այսպես չես կարող հաշվարկել։ Օրական հարյուր դոլար ամեն կանգնած մեքենայի համար վճարում ենք, բայց երբ բեռը հասցեատիրոջը չի հասնում, մեր ռուս գործընկերները որոշ ժամանակ հետո կարող են հրաժարվել համագործակցությունից, մեզ կարող են փոխարինել այլ արտադրողով՝ հայկական կամ ոչ հայկական։ Այդ ժամանակ մեր կորուստներն ահռելի կլինեն»,- հայտարարել է նա։

Պռոշյանի կոնյակի գործարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց ապրանքը երբեք որակի հետ խնդիրներ չի ունեցել:

«Անհայտ պատճառով փակել են ճանապարհները։ Չգիտենք՝ պատճառն ինչ է։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել որակի հետ կապված։ Այժմ մեքենաների քանակից տեղյակ չեմ, սակայն շատ են։ Փորձաքննության պատասխանները երկարացնում են, պահել են անալիզի, բայց պատասխան չեն տալիս։ Մեր իշխանություններին պահանջ չենք ներկայացրել, նոր միայն դիմել ենք Վրաստանի դեսպանատանը»,- ասել է նա։

Նույն գործարանի 20 տարվա աշխատակից Վերգինե Հովհաննիսյանը նշել է, որ այժմ աշխատում են միայն ներքին սպառման արտադրանքի վրա, ինչը կարող է հանգեցնել գործազրկության։

«Երբևէ ոչ մի խնդրի առաջ չենք կանգնել։ Ամեն ինչ նորմալ ընթացել է։ Կուզեինք նաև կառավարության միջամտությունը, որպեսզի այսքան ժողովուրդը գործազուրկ չմնա։ Հուսով ենք՝ մեր խնդրանքը տեղ կհասնի։ Այստեղ յուրաքանչյուրն ունի ընտանիք, ապրում են վարձով, ունեն խնդիրներ»,- նշել է նա։

Ավելի ուշ բողոքի ակցիայի երկու մասնակից մուտք է գործել դեսպանատան շենք՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ հանդիպման։ Հանդիպումից հետո Պռոշյանի գինու գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը պատմել է, որ իրենց խոստացել են՝ Վրաստանը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա հարցի լուծմանն ու բացատրությանն ուղղված բովանդակությամբ։

«Կոնկրետ ժամկետներ չեն նշել, 10 րոպեից մինչև 2 օրվա ընթացքում։ Իրենք տեղյակ չեն, դիմել են պաշտոնական Թբիլիսիին, ակնկալում են պատասխան։ Մեզ ասացին, որ այսօր են տեղեկացել խնդրի մասին, մեզնից մանրամասն ինֆորմացիա էին ակնկալում, մենք մաքսիմալ փորձեցինք հակիրճ ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Ենթադրում եմ, որ գուցե տեղյակ էին, բայց այնքան խորքային չէ»,- պարզաբանել է նա։

Շահնազարյանն, իր հերթին, մանրամասներ է ներկայացրել դեսպանի հետ հանդիպումից։

«Դեսպանի խոսքով՝ Վրաստանից իրեն ասել են, որ իրավունք ունեն մեքենաները բացել, նմուշ վերցնել և ուղարկել անալիզի։ Ոչ մի իրավական հիմք չեն նշել, մեր մեքենաները բացվել են, մենք ոչ մի թուղթ կամ ակտ չունենք։ Խոսք ենք տվել սպասել մոտակա 1-2 օրը։ Եթե հարցը չլուծվի, ակցիաները կշարունակվեն։ Դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն, նախարարն ու իր տեղակալն ասել են, որ զբաղվում են խնդրով»,- պատմել է Շահնազարյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ-ում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե ի՞նչ է անում նախարարությունը խնդրին լուծում տալու համար, ասել էր, որ Վրաստանի հետ քննարկում են տարբեր իրավիճակներում սցենարներ։ 

«Իհարկե, գործարար համայնքը նույնպես իր կապերով նույն քննարկումների մեջ է։ Առաջիկայում հնարավոր է ևս մեկ անգամ արդեն ես մեկնեմ Վրաստան, տեղում ևս մեկ անգամ քննարկենք, որովհետև ի տարբերություն մյուս ապրանքների, որոնց հարցը մենք լուծել ենք, կոնյակի սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, իրապես կա, ու ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են»,- պարզաբանել էր նա։

 

 

telegram
Tags: կոնյակՀայաստանՎրաստան

Հարակից հրապարակումներ

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների...

В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը
Զինված ուժեր

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

Read moreDetails
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх
Սպորտ

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խումբը։ Նա այս լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։ «Այս...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ