Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:04

Տոնոյանը կոչ է արել ԶՈւ-ում ինքնասպանությունների խնդիրը պաշտոնանկություններով չլուծել

Տոնոյանը կոչ է արել ԶՈւ-ում ինքնասպանությունների խնդիրը պաշտոնանկություններով չլուծել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Զինված ուժերում ինքնասպանության դեպքերին պետք է «ավելի զգույշ» մոտենալ, և խնդիրը չպետք է փորձել լուծել միայն պաշտոնանկությունների միջոցով։

«Ինքնասպանությունների պարագայում պետք է ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, ոչ թե պաշտոնանկություններով լուծումներ տալ»,- ասել է Տոնոյանը։

Նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ոչ մարտական դեպքերից հետո կադրային փոփոխություններ են իրականացվել ինչպես Ռազմական ոստիկանությունում, այնպես էլ տեղական ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով։

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի վերաբերյալ լրագրողի հարցին՝ Տոնոյանը նշել է, որ նախարարի պաշտոնանկությունը քաղաքական որոշման հարց է։

«Իմ պաշտոնավարման ժամանակ երեք անգամ հանրային դաշտում «պաշտոնանկ եմ եղել», անընդհատ ցույցեր են տեղի ունեցել, նեղել են։ Դա քաղաքական որոշման խնդիր է»,– ասել է նախկին նախարարը։

Խոսելով Ռազմական ոստիկանությունում իրականացվող կադրային փոփոխությունների մասին՝ Տոնոյանը նշել է, որ դրանք կարող են որոշակի ռիսկեր առաջացնել։

«Փորձառու կադրերին պաշտոններից ազատելը բացասաբար է ազդում, որովհետև նրանք պատերազմի մասնակիցներ են։ Սակայն եթե նոր խնդիրներ են առաջանում, ղեկավարը իրավասու է նման որոշումներ կայացնել»,- ասել է նա։

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև 25-օրյա վարժական հավաքներին՝ նշելով, որ դրանց ներկայիս ձևաչափը լուրջ բարելավման խնդիր ունի։

«Վարժանքների այս ձևաչափը շատ լուրջ բարելավման խնդիր ունի»,- հայտարարել է նա։

ԶՈւ-ում 2026 թվականին արձանագրվել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան մի շարք դեպքեր։ Հունվարին ոչ մարտական պայմաններում հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և Նարեկ Հակոբյանի դիերը, հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին, իսկ օգոստոսի 13-ին՝ զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին։

Օգոստոսի 13-ի դեպքից հետո պաշտոնից ազատվել էր ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։ Վերջինիս օգոստոսի 17-ին փոխարինել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020 թվականներին։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին նա ձերբակալվել է ռազմամթերքի մատակարարման գործով։ Մեղադրանքը կապված է հրթիռների ձեռքբերման հետ, որոնք, ըստ մեղադրանքի, համարվել են օգտագործման համար ոչ պիտանի և ժամկետանց։ Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը և նախկինում վիճարկել է ձեռք բերված հրթիռների ոչ պիտանի լինելու վերաբերյալ պնդումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+