Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:13

ԵՄ-ն Փաշինյանին տնտեսական դժվարություններին պատրաստ լինելու մասին է հայտնել. ԶԼՄ

ԵՄ-ն Փաշինյանին տնտեսական դժվարություններին պատրաստ լինելու մասին է հայտնել. ԶԼՄ
Flags waving in front of the European Parliament in Strasbourg

Եվրոպական շրջանակները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդակներ են փոխանցել, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի տնտեսական դժվարություններին, գրել է «Ժողովուրդ»-ը։ 

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական սահմանափակումների ֆոնին աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ՝ եվրոպական կողմը հայտարարել է, թե քանի որ Հայաստանն ինքն է ընտրել եվրոպական ուղին, ուստի պետք է պատրաստ լինի կրելու դրա տնտեսական հետևանքները։

ԶԼՄ-ները օգոստոսի սկզբին գրել էին, որ Արևմտյան գործընկերները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել հանգստություն և զսպվածություն ցուցաբերել հնարավոր ճնշումների կամ ընտրության առջև կանգնելու պահանջների դեպքում։

Օգոստոսի 11-ին էլ ԶԼՄ-երը գրել էին, որ Ռուսաստանը Հայաստանին մոտ մեկ ամիս ժամանակ է տվել՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու համար։ Ըստ հրապարակումների՝ սահմանված ժամկետում վերջնական դիրքորոշում չհայտնելու դեպքում Մոսկվան մտադիր է Հայաստանի նկատմամբ կիրառել տնտեսական ավելի խիստ սահմանափակող միջոցներ։

Եվրոպական միությունը հունիսին Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։

Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկա արտահանվող ապրանքները վերաուղղել դեպի Եվրոպա։ 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ միտված հայկական ագրոպարենային արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի հեշտացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+