Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:11

ԿԸՀ-ն հրապարակել է շուրջ 200 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է շուրջ 200 ընտրատեղամասի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 204 ընտրատեղամասից ստացված 54 678 քվեաթերթիկների հաշվարկի (ընտրատեղամասերի մոտ 9,2%-ը) արդյունքները։

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (16) — 54,72% (29 920 ձայն)
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք (3) — 21,92% (11 757 ձայն)
  • «Հայաստան» դաշինք (17) — 8,69% (4662 ձայն)
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (7) — 5,05% (2707 ձայն)
  • «Միասնության թևեր» կուսակցություն (6) — 2,34% (1255 ձայն)
  • «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցություն (15) — 1,26% (674 ձայն)
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (19) — 1,17% (627 ձայն)
  •  «Բոլորին դեմ եմ» կուսակցություն (2) — 0,82% (438 ձայն)
  •  «Նոր ուժ» կուսակցություն (5) — 0,72% (386 ձայն)
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն (4) — 0,57% (308 ձայն)
  •  «Հանրապետություն» կուսակցություն (18) — 0,38% (205 ձայն)
  • «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (9) — 0,48% (259 ձայն)
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (14) — 0,23% (125 ձայն)
  • Ազգային-ժողովրդավարական բևեռ (8) — 0,22% (117 ձայն)
  • Հայ ազգային կոնգրես (10) — 0,16% (85 ձայն)
  •  Ռեֆորմիստների կուսակցություն (1) — 0,08% (43 ձայն)
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (12) — 0,11% (61 ձայն)
  • «Հանուն հանրապետության» կուսակցություն (18) — 0,08% (42 ձայն)

Հանձնաժողովը հրապարակել է նաև էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 537 էր, որոնցից մասնակցել է 410-ը։ 22 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Էլեկտրոնային քվեարկության արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 330 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 13, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 13, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 8։ «Բոլորին դեմ եմ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստացել են 5-ական ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 4, «Նոր ուժ» կուսակցությունը՝ 3, իսկ «Ժողովրդավարական համախմբում», «Դեմոկրատիա, իրավունք, կարգապահություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ 1-ական ձայն։

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ համապետական ընտրությունները միանշանակ կայացել են: Քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 2 503 976 ընտրողից 1 477 334-ը կամ քաղաքացիների 58,97%-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+