«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը ԿԸՀ-ն մերժել է։
ԿԸՀ հիմնավորմամբ՝ բացակայում են անվավեր կամ ուժը կորցրսծ ճանաչելու հիմքերը։ Նախագծին կողմ է քվեարկել ԿԸՀ 7 անդամ։
Այսօր ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության անդամները դիմում էին հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դուք կարող եք դիմել այդ հարցով, որովհետև երբ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են՝ վախեցան ընտրությունները պարտվեն ու մրցակիցներին հանում են»,- ասել էր Փաշինյանը։



































