Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:29

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցության անդամները դիմում են հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։

Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղն առավոտ դիմել, որ «Ուժեղ Հայաստանի» և ԲՀԿ-ի մասնակցությունը դադարեցնեն։ Մենք դա չենք անում, որովհետև կասեն, ա՜, վախեցան, որ կպարտվեն, իսկ դուք, պարոն Սարգսյան, պարոն Սիմոնյան, կարող եք դիմել։ Դա ԿԸՀ-ն է որոշում»,- նշել էր վարչապետը։

«Հանրապետություն» կուսակցության անդամներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ «Ուժեղ Հայաստան», իբրև, արտերկրից ստիպողաբար ՀՀ է տեղափոխում ընտրազանգվածի՝ իրենց օգտին քվեարկելու համար։ Ըստ նրանց՝ ընտրությունների հաջորդ օրը նրանք հեռանալու են ՀՀ-ից ու մասնակից չեն լինելու ՀՀ հասարակական կյանքին։

«Պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03.05.26 թվականի որոշումը»,- նշել են նրանք։

Կուսակցությունում պարզաբանել են, որ գրանցումն անվավեր ճանաչելու բավարար հիմքեր կան։

«Երկրորդ կետով, եթե, այնուամենայնիվ, ԿԸՀ-ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,- շեշտել են նրանք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+