Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:22

Ի՞նչ հավասար ընտրապայքար, եթե ամեն օր դատարաններում կամ տանն եմ. Կարապետյան

Ի՞նչ հավասար ընտրապայքար, եթե ամեն օր դատարաններում կամ տանն եմ. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նախընտրական արշավն ընթանում է անհավասար պայմաններում՝ կատարվողը որակելով քաղաքական ճնշում, այդ մասին նա ասել է Armenia Today-ի հարցին ի պատասխան։

Դատական նիստից հետո Կարապետյանը հայտարարել է, որ անհնար է խոսել հավասար նախընտրական պայքարի մասին, երբ ստիպված է օրերն անցկացնել դատարաններում։

«Եթե ամեն օր դատարաններում եմ կամ տանը, դա եղավ հավասար պայքա՞ր։ Ես չեմ կարող հանդիպել ժողովրդի հետ, գնալ մարզեր»,- նշել է նա՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, թե իշխանությունների պնդմամբ՝ հավասար պայմաններ են ստեղծված բոլոր քաղաքական ուժերի համար։

Նա նաև անդրադարձել է ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքներին, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը և մայիսի 28-ին նախատեսվող զինվորական շքերթի նպատակահարմարությանը։

Կարապետյանն, այդուհանդերձ, դրական է գնահատել «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների կազմակերպած քարոզարշավը՝ հույս հայտնելով, որ նույնիսկ այս պայմաններում իր գլխավորած քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում։

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը նաև հերքել է ընտրություններից առաջ Ռուսաստանից մարդկանց ներգրավելու վերաբերյալ լուրերը։

«Միայն Փաշինյանն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) է մարդ բերում։ Փաշինյանն ամբողջ պետական ռեսուրսը միացրել է, Ռուսաստանից մարդիկ է բերում, որ գոնե 15 ձայն հավաքի»,- լրագրողներին ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ են իրեն հայտնում մարզերից ժամանած քաղաքացիները, որոնց նա պարբերաբար ընդունում է տնային կալանքի պայմաններում, Կարապետյանը հայտարարել է, որ հանդիպումների ժամանակ հիմնականում նույն տրամադրություններն է նկատում։

«Բոլորը հարցնում են՝ ո՞նց անենք՝ մեկ օր առաջ հեռացնենք Փաշինյանին, քանի որ բոլորը հոգնել են գործող վարչապետից և ստեղծված նվաստացուցիչ իրավիճակից»,- ասել է նա։

Արձագանքելով ընտրություններից հետո իր և թիմի՝ Ռուսաստան հնարավոր մեկնելու վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը վստահեցրել է, որ իրենք չեն պարտվելու։

«Մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան, մենք չենք գնալու Ռուսաստան»,- ասել է նա։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+