Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:36

Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղեգիծ է վերցրել․ Մեդվեդև

Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղեգիծ է վերցրել․ Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսաստանի հետ խզման ուղեգիծ է վերցրել»։ Այդ մասին նա հայտնել է «Ռիա Նովոստիին»-ին։

«Փաշինյանին թվում է, թե տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով՝ կարող է Արևմուտքում արհեստական հեղինակություն ձեռք բերել՝ վտանգելով մեր երկրի հետ կապերը»,- ասել է Մեդվեդևը։

Մեդվեդևի խոսքով՝ Փաշինյանն ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ կունենան։ Մեդվեդևը հայտարարել է, որ Փաշինյանը, որպես ՀՀ կառավարության ղեկավար, չի գնահատել Մոսկվայից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակներ։

«ՀՀ-ն Եվրասիական տնտեսական համագործակցության անդամակցության ամենամեծ շահառուներից մեկն է։ Այսօր նա ուղղակիորեն վտանգել է մեր հարաբերությունները։ Նա էապես խզել է կապերը ՀԱՊԿ-ի հետ, չնայած հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում է Ռուսաստանը միշտ պատրաստ պաշտպանել Հայաստանն իր կողմից ճանաչված սահմաններում։ Նա հրաժարվել է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովներին և Ռուսաստանի նողկալի թշնամիներին հավաքում է Երևանում»,- ասել է նա։

Մեդվեդևը հավելել է, որ ՀՀ վարչապետը Հայաստանին տանում է Ուկրաինայի ճանապարհով։

«Մտածեք այդ մասին. այս շատ յուրահատուկ անհատի գործողությունների արդյունքում ՀՀ ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան, ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը և տասնամյակների ընթացքում կառուցված տնտեսական կապերը»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական ղեկավարություն Երևանում։

«Մենք պատրաստ ենք զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն և հավասար փոխազդեցություն Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ»,- նշել է նա։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծում։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցրել «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։

«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:

Կարդացեք նաև՝

Լավրովի ու Մեդվեդևի նախազգուշացնող հայտարարությունները՝ հասցեագրված Երևանին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+