«Ուժեղ Հայաստան» դաշինքը հրապարակել է նախընտրական քարոզարշավի այցերի ժամանակացույցը։ Դաշինքի թեկնածուները Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում հանդիպումներ կունենան ըստ հետևյալի՝
09.05.2026 Արարատի մարզ (Վեդի), Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս)
10.05.2026 Սյունիքի մարզ (Գորիս, Խնձորեսկ, Կապան)
11.05.2026 Սյունիքի մարզ (Կապան), Վայոց Ձորի մարզ (Վայք, Եղեգնաձոր)
12.05.2026 Տավուշի մարզ (Կողբ, Նոյեմբերյան, Բերդ, Իջևան)
13.05.2026 Տավուշի մարզ (Իջևան, Դիլիջան)
14.05.2026 Երևան (Շենգավիթ վարչական շրջան)
15.05.2026 Գեղարքունիքի մարզ (Սևան Վարդենիս, Մարտունի, Գավառ)
16.05.2026 Երևան (Նոր Նորք վարչական շրջան)
17.05.2026 Արմավիրի մարզ (Զարթոնք, Մեծամոր, Սարդարապատ Լեռնագոգ, ք. Արմավիր)
18.05.2026 Երևան (Էրեբունի վարչական շրջան)
19.05.2026 Արարատի մարզ (Մասիս, Վեդի, Արարատ, Արտաշատ)
20.05.2026 Երևան (Աջափնյակ վարչական շրջան)
21.05.2026 Արագածոտնի մարզ (Արագածավան, Թալին, Բյուրական, Աշտարակ)
22.05.2026 Երևան (Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան)
23.05.2026 Արմավիրի մարզ (Մերձավան, Արաքս, Խոյ, Էջմիածին)
24.05.2026 Երևան (Ավան վարչական շրջան)
25.05.2026 Արագածոտնի մարզ (Ապարան) և Լոռու մարզ (Ջրաշեն, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր)
26.05.2026 Լոռու մարզ (Ստեփանավան, Ախթալա, Ալավերդի Վանաձոր)
27.05.2026 Երևան (Դավթաշեն վարչական շրջան)
28․05․2026 Կոտայքի մարզ (Եղվարդ, Բյուրեղավան, Չարենցավան Ծաղկաձոր, Հրազդան)
29.05.2026 Երևան (Քանաքեռ-Ձեյթուն վարչական շրջան, Կոտայքի մարզ (Աբովյան, Նոր Հաճն)
30․05․2026 Շիրակի մարզ (Մարալիկ, Արթիկ, Հոռոմ, Ազատան, Գյումրի)
31․05․2026 Շիրակի մարզ (Մայիսյան, Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Սառնաղբյուր)
01․06․2026 Երևան (Արաբկիր վարչական շրջան)։
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր», «Ապրելու երկիր» կուսակցությունների հետ։ Կուսակցությունը հուշագիր էր ստորագրել նաև «ՀայաՔվե» միավորման հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները, «Որդիների կանչ» ՀԿ-ն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդը կազմել էր քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր ապրիլի 21-ին։




































