Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:29

«Անթույլատրելի է». Մոսկվան արձագանքել է Ստեփանակերտի եկեղեցիների քանդմանը

«Անթույլատրելի է». Մոսկվան արձագանքել է Ստեփանակերտի եկեղեցիների քանդմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում Ստեփանակերտում հայկական եկեղեցիների, մասնավորապես՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի ավերման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն է հայտնել՝ դա անթույլատրելի համարելով։ Ճեպազրույցն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ը Youtube-ի ալիքում:

«Բազմիցս բարձրացրել ենք հուշարձանների դեմ պատերազմի անթույլատրելիության թեման։ Էլ ո՞վ, եթե ոչ մենք գիտենք, թե ինչ է նշանակում, երբ քո մշակույթի հետ կապված հուշարձանները քանդում են անհիմն կերպով»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միասնական մոտեցման է հետևում՝ մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե որտեղ է դա տեղի ունենում։

«Մենք երկակի ստանդարտներ չունենք։ Դա չի կարելի անել և ոչ մի տեղ»,- ընդգծել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին հումանիտար ուղղություն, ներառյալ՝ հարգալից վերաբերմունք ճարտարապետական հուշարձանների և հուշահամալիրների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Զախարովան հարց է բարձրացրել Երևանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, որ տեղյակ չէ՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքե՞լ է եկեղեցիների քանդմանը։

«Վատ չէր լինի նման հարցերն, առաջին հերթին, ուղղել Հայաստանի ղեկավարությանը»,- հավելել է նա։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը համապատասխան դիմումի դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընկերներին նմանատիպ հարցերի լուծման գործում։

Ադրբեջանը, որն Արցախն օկուպացնելուց հետո վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը, ապրիլին ավերել էր նաև Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը:

Փաշինյանն ապրիլի 23-ին անդրադառնալով Ստեփանակերտի մայր տաճարի քանդմանը՝ հայտարարել էր, որ չի պատրաստվում այդ հարցը դարձնել միջազգային քննարկումների թեմա։

Իր հերթին, միջազգային հանրությանն էր դիմել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ կոչ անելով կանգնեցնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+