«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի պնդումներն իր պաշտոնավարման վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին՝ նշելով, որ «իրեն ուղղորդում է միայն հայ ժողովուրդը»։ Նրա ճեպազրույցը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
«Ռուսաստանը միայն ուղղորդում Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»,- ասել է նա Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո։
Կարապետյանը նշել է, որ չէր պլանավորել մտնել քաղաքականություն, բայց, ըստ նրա, անարդարություններն են նրան ստիպել դա անել։ Մեկնաբանելով իշխանությունների դրդապատճառները՝ Կարապետյանը նշել է, որ, իր կարծիքով, նրանք «վախենում են»։
Նա Armenia Today-ի լրագրողի հարցին ի պատասխանել՝ հայտնել է, որ 3 օրից մամուլի ասուլիս կհրավիրի։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ ընտրություններում իր գլխավորած ուժի շանսերը գնահատում է 100%։ Մեկնաբանելով տնային կալանքի երկարաձգման մասին որոշումը՝ Կարապետյանը նշել է, որ «այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել»։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։
Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։



































