Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:14

«Վերադարձ ստալինյան ժամանակներին». Ռոբերտ Ամստերդամը մեկնաբանել է Կարապետյանի դեմ գործը

«Վերադարձ ստալինյան ժամանակներին». Ռոբերտ Ամստերդամը մեկնաբանել է Կարապետյանի դեմ գործը

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, մեկնաբանելով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործը, տեղի ունեցողն անվանել է «բեմադրված դատավարություն» և իրավիճակ, որը չի համապատասխանում 21-րդ դարին: Ըստ Ամստերդամի՝ սա «ամոթալի» օր է Հայաստանի համար:

«Սա 21-րդ դարը, արհեստական բանականության դարաշրջանը դիմավորելու ձև չէ: Սա վերադարձ է Ստալինին, բեմադրված դատավարություններին», — ասել է ամերիկացի փաստաբանը:

Նա հավելել է, որ «կառավարությունը հարձակվում է եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և անմեղ մարդու վրա»: Փաստաբանի համոզմամբ, որ «սա բեմադրված դատավարություն է, որը որևէ կապ չունի Կարապետյանի գործունեության հետ»:

«Այն բացառապես ուղղված է գործող իշխանությունների քաղաքական խնդիրների լուծմանը՝ եկեղեցու և Կարապետյանի շուրջ ճգնաժամ ստեղծելով: Ինչո՞ւ հարձակվել Քրիստոսի հետևորդների վրա այն երկրում, որտեղ բնակչության 93%-ը եկեղեցու հետևորդներ են»,- նշել է Ամստերդամը:

Նա նաև վստահություն ունի Կարապետյանի փաստաբանների հանդեպ և հույս է հայտնել, որ ինքը կկարողանա միանալ պաշտպանության թիմին՝ ընդգծելով, որ այս հարցի մերժման պատճառը «բացարձակապես անիմաստ է»։

Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Օգոստոսին Կարապետյանի պաշտպանական թիմին է միացել Ամերիկացի փաստաբան Ամստերդամը, որն իր վստահորդի կալանքը ժողովրդավարության սկզբունքներին և իրավունքի միջազգային նորմերին դեմ քաղաքական որոշում է անվանել։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական ակտ է ու ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ. Ամստերդամ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+