• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 19:23
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result
  • Լուրեր
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանին

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Իրավունք, Քաղաքականություն,
21 Հուլիս 2026 13:29
ShareShareShare
telegram

Դատախազը դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը: Ծառուկյանի գործով ուղիղ հեռարձակումը Քննչական կոմիտեի բակից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։ 

Ծառուկյանին այսօր ցերեկը տեղափոխել էին Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ ՔԿ շենքի մոտ նրան դիմավորել էին աջակիցներն ու փաստաբանները:

Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Ծառուկյանը ՔԿ էր ներկայացվել լրացուցիչ հարցաքննության, սակայն պաշտպանական կողմին չի պարզաբանվել, թե որ դրվագի շրջանակում է այն իրականացվում։

Նա հավելել է, որ  Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ առայժմ նորություն չկա։ Սարգսյանի խոսքով՝ առաջիկա մեկ-երկու օրում հայտնի կդառնա, թե ո՞ւմ է մակագրվել գործը և ի՞նչ ընթացակարգով է քննվելու։

Պաշտպանական կողմը նաև միջնորդել է առերեսում կազմակերպել փողերի լվացման գործով անցնող իրանցի գործարարների հետ, սակայն, Սարգսյանի փոխանցմամբ, քննչական գործողություն դեռևս չի իրականացվել։

Սարգսյանի և Ծառուկյանի մյուս փաստաբան Էմին Խաչատրյանի պնդմամբ՝ իրանցի գործընկերների հետ գործարքի շրջանակում տուժողը հենց Ծառուկյանն է, սակայն ներկայացվում է բոլորովին այլ իրականություն։ Խաչատրյանը հավելել է, որ գործով անցնող իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք։ Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իրանցիներն ստորագրել են պարտավորագիր՝ երկու տարվա ընթացքում 14,5 մլն դոլարի պարտքը վերադարձնելու վերաբերյալ։

Սարգսյանը կարծիք է հայտնել, որ քրեական հետապնդումը կարող է ուղղված լինել նրան, որ իրանցի գործարարները չկատարեն իրենց պարտավորությունները։

Նա նաև հայտնել է, որ պաշտպանական կողմը միջնորդել է կազմակերպել առերեսում իրանցի քաղաքացիների հետ, սակայն մինչ այժմ այն չի իրականացվել։

Փաստաբանը նաև հայտնել է, որ պաշտպանական կողմը դատարանում բարձրացրել է քրեական հետապնդման հնարավոր քաղաքական ենթատեքստի վերաբերյալ փաստարկներ՝ վկայակոչելով, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ծառուկյանին ընտրակաշառքի գործով արդարացնելուց հետո։

Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմն ուղղակիորեն հարցրել է դատավորին, թե արդյոք նա ի վիճակի՞ է քննել գործը քաղաքական ճնշումների պայմաններում։

«Մենք ոչ միայն ներկայացրել ենք այդ հանգամանքները, այլև դատավորին ուղիղ հարց ենք տվել՝ արդյոք նա ի վիճակի՞ է նման քաղաքական ճնշումների պայմաններում անկախ որոշում կայացնել։ Սակայն դատարանի որոշման մեջ մեր այդ փաստարկներին որևէ անդրադարձ չկար»,- հայտարարել է Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ Ծառուկյանի նախաձեռնած Հայ-իրանական առևտրային նախագիծը միտված էր երկու երկրների տնտեսական համագործակցության խորացմանը և նա չի ունեցել անձնական շահ ստանալու նպատակ։ Նա հավելել է, որ Ծառուկյանն անձամբ չի մասնակցել Հայ-իրանական առևտրային կենտրոնի օպերատիվ կառավարմանը՝ այն վստահելով գործընկերներին։

Սարգսյանի խոսքով՝ Իրանի իշխանություններն էլ իրենց քննության արդյունքում արձանագրել են որոշ քաղաքացիների կողմից չարաշահումներ, ինչի մասին առկա են պաշտոնական փաստաթղթեր։

Փաստաբանը պնդում է նաև, որ Իրանի իշխանությունները հետագայում զրկել են այդ ձեռնարկատերերին համապատասխան լիցենզիաներից՝ հայտնաբերված խախտումներից հետո, բայց, միաժամանակ, պահպանել են հետաքրքրությունը հայկական կողմի հետ համագործակցությունը շարունակելու հարցում։

Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։

Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ, ավելի ուշ ընկերությունն անցել էր պետության կառավարմանը։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը նույնպես անցել էր Երևանի քաղաքապետարանին։ 

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։

Ծառուկյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, որի շրջանակում նրան արգելվել է լքել Հայաստանը։ Նա մեղադրվում է նաև ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չէր արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։

Խուզարկություններից հետո նրան պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։ Ակցիաների մասնակիցները հայտարարել էին, որ ձեռնարկությունների փակումը հազարավոր աշխատակիցների զրկել է աշխատանքից և կարող է զգալի տնտեսական կորուստների հանգեցնել։

Կարդացեք նաև՝

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

telegram
Tags: ԲՀԿԳագիկ Ծառուկյանդատախազություն

Հարակից հրապարակումներ

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49

Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանին

21 Հուլիս 2026 18:45

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել արցախցի հասարակական և քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ...

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24

Մի խումբ աղջիկների վիճաբանության ու ծեծի՝ համացանցում տարածված տեսանյութի առթիվ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է...

Load More
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ