Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:52

Իրավապահները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի ավելի քան 70 ընկերություն

Իրավապահները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի ավելի քան 70 ընկերություն

Քննչական կոմիտեում (ՔԿ) քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ, Armenia Today-ին հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Արարատցեմենտ» գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը լրատվամիջոցներին պատմել է, որ իրավապահները միանգամից գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով ու ֆիզիկական ուժ գործադրելով՝ ներխուժել են գործարան։

«Սեփական տարածք մտնելուց պետք է ներկայանալ, բայց՝ չէ՛, ապօրինի ձևով վախեցնելով, էլի եմ ասում, ոմանց վրա ֆիզիկական ուժ գործադրելով ներխուժել են տարածք, այնուհետև մոտեցել են վարչական շենքին»,- շեշտել է նա։

Պողոսյանը մտավախություն է հայտնել, որ գործարանի՝ այսօր այլևս չարտադրվող տեսակի սարքերը վթարային կերպով անջատելու պատճառով հնարավոր է դրանք շարքից դուրս են եկել, ու հետագա աշխատանքը հարցականի տակ է։

Երևանի կոնյակի և գինու կոմբինատի կոմերցիոն տնօրեն Արմեն Զաքարյանը հայտնել է, որ իրավապահները վաղ առավոտյան գործարանի մուտքն արգելափակել են։ Նա նշել է, որ աշխատակիցներին ուղարկել են տուն, քանի որ մինչ աշխատատանքի սկիզբն արդեն օպերատիվ քննչական աշխատանքներ են սկսվել։

«Մենք դինամիկ աշխատող կազմակերպություն ենք, ունենք բազմաթիվ պայմանագրեր արտասահմանյան գործընկերների հետ, ունենք պլանավորված արտահանումներ ու ներմուծումներ։ Այժմ աշխատանքը պարալիզացված է»,- նշել է նա։

«Մուլտի Տաբակ» ընկերության տնօրեն Ջուլիետա Մարգարյանն, իր հերթին, լրատվամիջոցներին հայտնել է ընթացող խուզարկության մասին։ Նա պատմել է, որ իրավապահները տարածք են ժամանել մոտավորապես ժամը 7:30-ին։ Նրանք, առանց ներկայանալու, բոլոր պահակներին խնդրել են հեռանալ ու սկսել են քննչական գործողությունները։ Մարգարյանը նշել է, որ շենքում ո՛չ ընկերության աշխատակիցներ, ո՛չ էլ փաստաբաններ չկան, քանի որ երեք ամիս է՝ իրենք հարկադիր պարապուրդի մեջ են։

«Մուլտի Ուելնես»-ը նույնպես հայտարարել է խուզարկությունների մասին՝ նշելով, որ իրենց համակարգիչներից տվյալներ են առգրավել։ Ընկերության ֆինանսական տնօրեն Կարապետ Գրիգորյանը ԶԼՄ-ներին ասել է, որ ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել շենք՝ բացի ադմինից ու տնօրենից։ Գրիգորյանի խոսքով՝ խուզարկությունը համատեղ վարում են ՊԵԿ-ն ու ՔԿ-ն։

«Բոլոր սենյակները մտնում են, համակարգիչներից ինֆորմացիա են հանում, որոնք մի քանի օր առաջ արդեն տրամադրել ենք օպերատիվ խմբերին»,- ասել է նա։

Նա նշել է, որ դրսում գտնվում է ավելի քան 200 աշխատակից, ինչպես նաև հաճախորդներ, որոնք չեն կարողանում մուտք գործել շենք։

Օլիմպիական կոմիտեի վարչական շենքի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ կապված մի շարք ձեռնարկությունների կապարակնքումը լուրջ վնաս կհասցնի երկրի միջազգային հեղինակությանը, հայտարարել է Տոնոյանը։

«Սա միջազգային մակարդակի խայտառակություն է։ Նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում չի եղել։ Հայաստանի իշխանությունները շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեն այս որոշման աղետաբեր հետևանքները»,- ասել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ քննչական գործողությունները հանգեցրել են «Արարատցեմենտ» գործարանի, Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի վարչական շենքի և «Մուլտի Սթոուն» ընկերության կապարակնքմանը։ «Օլիմպավան» մարզահամալիրում քննչական գործողությունները նրա խոսքի պահին դեռ շարունակվում էին։

Տոնոյանը հայտարարել է, որ այդ ընթացքում «Օլիմպավանում» մարզվում էին ԱՄՆ-ի ըմբշամարտի հավաքականը և UFC-ի չեմպիոնը, ինչը, նրա գնահատմամբ, ևս բացասաբար կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

ԲՀԿ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ձեռնարկությունների կապարակնքումից հետո դրանց տարածքներից դուրս են բերվել բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ անվտանգության և սպասարկող անձնակազմը։ Տոնոյանի խոսքով՝ արտադրության կանգնեցումը կարող է առանց աշխատանքի թողնել մի քանի հազար մարդու. միայն «Արարատցեմենտում» աշխատում է շուրջ 1200 մարդ, իսկ Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատում՝ ավելի քան 400։

Տոնոյանը հավելել է, որ փաստաբանները պատրաստվում են բողոքարկել իրավապահ մարմինների գործողությունները և մտադիր են հասնել կապարակնքված օբյեկտների անվտանգության ապահովմանը։ Նրա փոխանցմամբ՝ մի շարք ընկերությունների ղեկավարներ հարցաքննվում են, սակայն այս պահին ձերբակալվածներ չկան։

Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Հունիսի սկզբին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ հարկերից խուսափելու փաստով։

Ճնշումներն ընդդիմության նկատմամբ ուժեղացել էին խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 64 մանդատ, իսկ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատ։ Հուլիսի 4-ին 5 ընդդիմադիր ուժ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո հայտարարել էին դիմադրության նոր փուլի մեկնարկի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+