• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
15 Հուլիս 2026 23:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

Իրավունք,
15 Հուլիս 2026 21:44
ShareShareShare
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ
telegram

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ իր վստահորդը փողերի լվացման քրեական վարույթով պետք է ունենար ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի դատավարական կարգավիճակ։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի վարկածով՝ Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող ենթադրյալ հանցավոր խմբի անդամները Իրանի մի շարք գործարարների հետ ձեռք են բերել առևտրային համագործակցության պայմանավորվածություններ և ստեղծել համատեղ ընկերություններ։

ՔԿ-ի տվյալներով՝ այդ համագործակցությունն օգտագործվել է որպես քող՝ Իրանից Հայաստան 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ ներմուծելու և դրանք խարդախությամբ հափշտակելու համար։ Քննչական մարմնի տվյալներով՝ ենթադրյալ հափշտակված գույքի արժեքը կազմել է շուրջ 8,1 մլրդ դրամ (մոտ 21 մլն ԱՄՆ դոլար)։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «սուտ» և «փուչիկ»։

Փաստաբանը հրապարակել է Իրանից ստացված պաշտոնական փաստաթղթեր, որոնք, նրա խոսքով, վերաբերում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Իրանի իրավասու մարմիններին ներկայացրած բողոքներին։ Խաչատրյանի խոսքով՝ ստացված նյութերը «կարևոր նշանակություն ունեն» քրեական վարույթի համար և հակասում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։

Պաշտպանի տեղեկացմամբ՝ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 14-ին Իրանի իրավասու մարմիններին բողոք է ներկայացրել Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, կեղծարարության, վստահության չարաշահման, գույքն ապօրինի եղանակով ձեռք բերելու և փողերի լվացման հատկանիշներով։

Մայիսի 31-ին ընկերությունը ևս մեկ բողոք է ներկայացրել Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայիի դեմ։ Ըստ Խաչատրյանի՝ այս բողոքում նշվել են նաև այլ անձի գույքը յուրացնելու նպատակով հանցավոր համաձայնության և կեղծ պաշտոնական տիտղոս ու պաշտոն յուրացնելու վերաբերյալ պնդումներ։

Փաստաբանի խոսքով՝ երկու բողոքներում ներառված են նաև Ծառուկյանի կողմից 7,5 մլն ԱՄՆ դոլար, 7 մլն եվրո և 20 մլն դրամ տրամադրելու վերաբերյալ տվյալներ։ Նա հավելել է, որ Իրանի դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ երկու բողոքների հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են քննության։

Խաչատրյանի գնահատմամբ՝ Իրանում նախաձեռնված վարույթները հակասում են Հայաստանի նախաքննական մարմնի վարկածին, ըստ որի՝ Ծառուկյանը Համլետ Թումանյանի հետ գործել է խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները համարվում են տուժողներ։

«Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով»,- հայտարարել է Խաչատրյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանն այդ փուլում հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ 

Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել՝ նաև Իրանի գործարարների վերաբերյալ քրվարույթի հիմքով։

Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ 

Ծառուկյանի բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը և արդեն 4-րդ օրն է՝ բողոքի ակցիաների պատճառ դարձել։

Կարդացեք նաև՝ 

«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

telegram
Tags: գործարարներԻրանԾառուկյան

Հարակից հրապարակումներ

Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

15 Հուլիս 2026 19:26

Երևանում ապրիլին վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդ Վարդան Մարկոսյանի տնային կալանքը փոխվել է։ Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ...

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

15 Հուլիս 2026 18:04

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex...

Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

15 Հուլիս 2026 14:38

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո Փարիզում և Լիոնում բախումներ են տեղի ունեցել,...

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

15 Հուլիս 2026 13:35

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Բրյուսելում՝ Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը վերահաստատում է...

«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 3-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 3-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

15 Հուլիս 2026 12:00

«Տաշիր կապիտալ»-ը միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու կառավարության գործընթացը. Ալոյան

Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը կառավարության դեմ․ որոշումը բողոքարկվել է

14 Հուլիս 2026 20:46

ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ընկերության հայցն ընդդեմ կառավարության՝ հրաժարվելով այն վարույթ ընդունել։ Ընկերությունը բողոքարկել է դատարանի այս...

Load More
Xosum
  • Լուրեր
Захарова: совместные с НАТО маневры Армении вызывают сожаление

Զախարովան մեկնաբանել է «3+3» ձևաչափի շուրջ Բաքվի և Երևանի տարաձայնությունները

15 Հուլիս 2026 22:30
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

15 Հուլիս 2026 21:44
Հորմուզում լարվածությունը սրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին

Իրանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է խորտակվել

15 Հուլիս 2026 20:17
Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

Վրաստանում ավարտվել է Լարս տանող նոր թունելի կամուրջներից մեկի շինարարությունը

15 Հուլիս 2026 19:47
Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

Կարգազանց վարորդի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի

15 Հուլիս 2026 19:26
«Ուժեղ Հայաստանը» վերցնում է մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» կսկսի բնակարաններ նվիրել 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին

15 Հուլիս 2026 18:50
Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել

15 Հուլիս 2026 18:38
ՖԻՖԱ-ն կերկարաձգի ԱԱ-2026-ի եզրափակչի ընդմիջումը մինչև 30 րոպե

ՖԻՖԱ-ն կերկարաձգի ԱԱ-2026-ի եզրափակչի ընդմիջումը մինչև 30 րոպե

15 Հուլիս 2026 18:15
Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

Հովսեփյանը հակընդդեմ դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

15 Հուլիս 2026 18:04
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԱՄՆ ԶՈւ-ում հայտնել են Իրանին հասցվող հարվածների հերթական շարքի ավարտի մասին

15 Հուլիս 2026 18:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

15 Հուլիս 2026 16:57
Կոտայքի մարզում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել. ՆԳՆ ՓԾ

Կոտայքի մարզում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել. ՆԳՆ ՓԾ

15 Հուլիս 2026 16:08
Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

«Ուժեղ Հայաստան»-ը ստեփանավանցիներին իրենց կամքով նվեր է առաջարկել

15 Հուլիս 2026 16:07
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

15 Հուլիս 2026 16:05
«Կտրուկ քայլերի կգնանք»․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների ակցիան շարունակվում է 

«Կտրուկ քայլերի կգնանք»․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցների ակցիան շարունակվում է 

15 Հուլիս 2026 15:59
«Գնացի մարդի, ունեցա որդի», որ լինի՝ կգաք, կխոսենք. Միրզոյանը՝ TRIPP-ի դանդաղման մասին

ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ին կվավերացնի TRIPP-ի համաձայնագիրը

15 Հուլիս 2026 15:20
Եթե այսօր պատասխան չլինի, կտրուկ քայլերի ենք գնալու․ «Մուլտի Սթոունի» աշխատակից

Եթե այսօր պատասխան չլինի, կտրուկ քայլերի ենք գնալու․ «Մուլտի Սթոունի» աշխատակից

15 Հուլիս 2026 15:06
Պատասխան տալու փոխարեն գվարդիա են բերում մեր վրա․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակից

Պատասխան տալու փոխարեն գվարդիա են բերում մեր վրա․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակից

15 Հուլիս 2026 15:03
ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

15 Հուլիս 2026 14:59
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43
Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

15 Հուլիս 2026 14:38
Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

15 Հուլիս 2026 14:07
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

15 Հուլիս 2026 13:55
ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

15 Հուլիս 2026 13:35
Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է

Ծառուկյանը ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը որակել է իր նկատմամբ ճնշում

15 Հուլիս 2026 13:19
Ծառուկյանը ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը որակել է իր նկատմամբ ճնշում

Անդրիասյանը World Open 2026 կայծակնային շախմատի մրցաշարում 2-րդ տեղն է զբաղեցրել

15 Հուլիս 2026 12:51
Գյումրու ավագանու նիստը (ուղիղ)

Գյումրու ավագանու նիստը (ուղիղ)

15 Հուլիս 2026 12:47
ՔԿ-ն 16-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հատկանիշներով վարույթ է հարուցել

ՔԿ-ն 16-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հատկանիշներով վարույթ է հարուցել

15 Հուլիս 2026 12:07
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 3-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 3-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

15 Հուլիս 2026 12:00
«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

15 Հուլիս 2026 11:30
Захарова: совместные с НАТО маневры Армении вызывают сожаление
Տարածաշրջան

Զախարովան մեկնաբանել է «3+3» ձևաչափի շուրջ Բաքվի և Երևանի տարաձայնությունները

15 Հուլիս 2026 22:30

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնեցնել «3+3» տարածաշրջանային հարթակի արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման հերթականությունը, ճեպազրույցում հայտարարել է...

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ
Իրավունք

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

15 Հուլիս 2026 21:44

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ իր վստահորդը փողերի լվացման քրեական վարույթով...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ