Որոշել ենք վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին, հայտնել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է, որ սեպտեմբերի 17-ին այցելել են Ալավերդի քաղաք և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ նկատել, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։
«Այդ հայտն ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։ Հուսով ենք՝ քաղաքապետարանում կընդունեն հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի Ալավերդիի կենտրոնական այգին, որովհետև չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաքը չունենալ լավ զբոսնելու, ճեմելու վայր»,- հավելել է Կարապետյանը։
«Մեր ձևով» շարժման համակարգողն առաջարկել էր բազմազավակ ընտանիքների աջակցության միջոցառումներ, այդ թվում՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին ապահովել բնակարաններով։



































