Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել ու հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասի նախնական արդյունքները՝ 31 535 ընտրողի ձայների հաշվարկից հետո։ Վաղարշապատի ավագանու ընտրությունների արդյունքների հաշվարկն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արգիշտի Մեխակյան) հավաքել է 15 298 ձայն։ «Հաղթանակ» դաշինքն ստացել էր 31,9% (10,050 ձայն, համայնապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)՝ զիջելով ՔՊ-ին։
1692 քվեով երրորդ տեղում է «Մայր Հայաստան» դաշինքը (թեկնածու՝ Գրիշա Հարությունյան), չորրորդում՝ 1193 քվեով «Հայրենիք» դաշինքը (թեկնածու՝ Խաչիկ Մանուկյան), հինգերորդում է Հարություն Մկրտչյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը` 1241 քվեով։
Վեցերորդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (թեկնածու՝ Վահրամ Ազատյան)՝ 1177 քվեով։ «Ժառանգություն» կուսակցությունը (թեկնածու՝ Արկադի Փայտյան) հավաքել է 440 քվե, իսկ «Համայկական ճակատ» կուսակցությունը (թեկնածու՝ Արտեմ Սիմոնյան)՝ 295 քվե։
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտնել էր, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 45,12%:
ՆԳՆ-ն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ էին արձանագրել։





































