• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 12:31
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Վաղարշապատում դիտորդների արձագրած խախտումները, ՆԳՆ-ի ստացած ահազանգերը (թարմացվում է)

Ընտրություններ՝ Հայաստանում,
16 Նոյեմբեր 2025 13:55
ShareShareShare
Վաղարշապատում դիտորդների արձագրած խախտումները, ՆԳՆ-ի ստացած ահազանգերը (թարմացվում է)
telegram

Դիտորդական կազմակերպությունները հայտնել են Վաղարշապատում ավագանու ընտրությունների տեղամասերում արձանագրած ընտրախախտումների մասին, Ներքին գործերի նախարարությունը՝ ստացած ահազանգերի թիվը։

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրած խախտումները 10։00-ի դրությամբ

Վստահված անձի՝ առանց անձը հաստատող փաստաթղթի գրանցում 14/37 ընտրատեղամասում:
Մեկ անձի կողմից երկու ընտրողի ուղեկցում 14/37 ընտրատեղամասում:
14/08-ում սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները:
14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը:
14/21 Մեկ անձի չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը, ենթադրաբար՝ գրանցում չունենալու պատճառաբանությամբ։
14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը։
14/38 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրած խախտումները 11։00-ի դրությամբ

14/1 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
14/07 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։
14/07 Սարքի արտահանած կտրոնի թիվը և մատյանի թիվը չեն համապատասխանում, այնուամենայնիվ թույլատրվեց ընտրել։
14/13 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։ Ըստ հանձնաժողովի անդամի բացատրության՝ առանձին չեն հաշվել յուրաքանչյուր խմբաքանակը։
14/13 Սարքը չի ճանաչել անձը հաստատող փաստաթուղթը, երկու անձի մասով տվյալները վերաբերել են մահացած, ընտրողի հասցեում գրանցված այլ անձանց։

Ներքին գործերի նախարարությունը ժամը 12։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրած խախտումները 12։00-ի դրությամբ

14/20 Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։
14/2 Կուտակում քվեատուփի մոտ։
14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։
14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։
14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում են էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար, գրանցման բացակայության պատճառով։
14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված էր մեկ ժամ շուտ։

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրած խախտումները 13։00-ի դրությամբ

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները կոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում են արձանագրել ու հայտնել, որ Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։

14/23 Քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել։

Կուտակում 14/14, 14/9, 14/2, 14/46 տեղամասերում։

Կոնկրետ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու ուղղորդում 14/13 տեղամասում։

14/9 տեղամասում մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին, արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։

14/15 Բաց քվեարկության դեպքի արձանագրում։

14/46 Երկու ընտրող միաժամանակ նույն քվեախցիկում ընտրություն է իրականացրել։

14/20 Մեկ անձ օգնել է մեկից ավելի ընտրողների ընտրություն իրականացնել։

13։35

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Գոհար Մելոյանը տեղեկացրել է, ըստ ահազանգերի՝ Վաղարշապատի որոշ տեղամասային կենտրոններում քաղաքացիներն ահազանգել են, որ իրենց բնակելի հասցեներում անծանոթ մարդիկ են գրանցված։

13։38

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները 14/15 տեղամասում արձանագրել են բաց քվեարկության դեպքեր։

13։45 

«ՀայաՔվե»-ից հայտնել են, որ 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել են։ Արձանագրել են նաև, որ 4/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը, իսկ14/45 տեղամասում բաց քվեարկություն է տեղի ունեցել, ինչպես նաև կուտակումներ՝ 14/47 և 14/04 տեղամասերում։

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 14։00-ի դրությամբ

14/47 Վստահված անձանցից մեկը պարբերաբար լքում է տեղամասը և վերադառնում տեղամաս՝ առանց վկայականի և գրանցվելու։

14/15 Ուղղորդման երկու դեպք։

14/15 Մեկ քվեախցիկում երկու անձի կողմից ընտրության իրականացում։

14/20 Քվեարկության ուղղորդում/բաց քվեարկություն։

14/45 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

14/9 Մեկ ընտրողն օգնում է մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։

15։03

Մելոյանը տեղեկացրել է, որ 14/10, 14/24, 14/30 տեղամասային կենտրոնների անմիջապես հարակից տարածքում փակցված են թեկնածուի գովազդային պաստառներ՝ խախտելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները։

16։00

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ն ժամը 16։00-ի դրությամբ 5 ահազանգ է ստացել, որոնք ստուգման փուլում են։

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 16։00-ի դրությամբ

14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։
14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձի տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։
14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնել և ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։

«Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելության նախնական արդյունքները

Քվեարկության ընթացքում շրջիկ դիտորդական խմբերն արձանագրել են մի շարք առերևույթ խախտումներ, որոնք վերաբերել են՝
• Ընտրատեղամասերում ընտրողների ուղղորդմանը։
• Բաց քվեարկություններին։
• Քվեաթերթիկների ոչ հավասարաչափ քանակներին։
• Ինչպես քվեախցերի, այնպես էլ քվեատուփերի մոտ կուտակումներին։
• Քվեարկությանը մասնակցող անձանց կողմից քվեարկության անցկացման կարգի չիմացությանը, ինչի հետևանքով թույլ են տրվել ընտրության կարգի տարբեր խախտումներ, օրինակ՝ չօգտագործած քվեաթերթիկների դուրսբերում քվեախցից, քվեաթերթիկի ոչ ճիշտ տեղադրում ծրարի մեջ և այլն։ Առանձին արձանագրված դեպքերում հանձնաժողովի նախագահներն արձագանքել են և տեղում վերացրել խախտումները։ Որոշ դեպքերում հանձնաժողովի անդամները հրաժարվել են ներառել արձանագրված խախտումը գրանցամատյանում։
• Որոշ ընտրատեղամասերի մոտ եղել են մեծ թվով անձանց կուտակումներ, որոնք չեն պահպանել սահմանված թույլատրելի հեռավորությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, որոնք ինքնին խախտումներ չեն, բայց կարող էին, ընդհանուր առմամբ, ազդել ընտրությունների վրա, օրինակ՝ ընտրատեղամասերից մեկի հոսանքազրկումը, պարբերաբար մեծ խմբերով (8-10 անձ) ընտրատեղամասեր ներկայանալը և այլն։ «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները կհետևեն նաև քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին։

telegram
Tags: ԸնտրություններԽախտումներՎաղարշապատ

Հարակից հրապարակումներ

ՔՊ մի շարք ներկայացուցիչներ հրաժարվել են մանդատից

ՔՊ մի շարք ներկայացուցիչներ հրաժարվել են մանդատից

10 Հուլիս 2026 12:10

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները հայտնել են պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը...

ՍԴ դիմած քաղաքական ուժերի թիվը հասել է 7-ի

ՍԴ-ն 50 ժամ տևած նիստերից հետո ավարտել է ընտրությունների գործի քննությունը

01 Հուլիս 2026 19:08

ՀՀ սահմանադրական դատարանն ավարտել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի...

Ճեպազրույցներ՝ ընտրությունների գործով ՍԴ դատաքննությունից հետո (ուղիղ)

Ճեպազրույցներ՝ ընտրությունների գործով ՍԴ դատաքննությունից հետո (ուղիղ)

01 Հուլիս 2026 17:15

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

01 Հուլիս 2026 13:41

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

01 Հուլիս 2026 13:27

ՍԴ-ն 6-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները (ուղիղ)

ՍԴ-ն 6-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:07

Load More
Xosum
  • Լուրեր
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին
Աշխարհում

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26

Brent տեսակի նավթի գինը հուլիսի 20-ին գերազանցել է մեկ բարելի դիմաց 90 դոլարը՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների...

Read moreDetails
ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի
Աշխարհում

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ