Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 2 թեկնածու է կալանավորվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 2 թեկնածու է կալանավորվել

Կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության երկու թեկնածու, որոնց ձերբակալելու որոշում էր կայացվել հունիսի 6-ին։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանց ձերբակալել են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածով՝ ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

ՔԿ-ից չեն նշել կալանավորվածների անունները՝ հավելելով, որ քրվարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 6-ին ՔԿ-ն հայտնել էր, որ վերոնշյալ քրվարույթի շրջանակում դաշինքի 6 թեկնածուի ձերբակալելու որոշում է կայացվել։

Մարտի 30-ից իրավապահ մարմինները հրապարակում են նյութեր, որոնցում դաշինքի ներկայացուցիչները մեղադրվում են բարեգործության մասին օրենքը խախտելու, կաշառք տալու և խոստանալու կասկածով։ Քաղաքական ուժի ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածների և բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 300-ը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքում հերքում են մեղադրանքները՝ կատարվածն անվանելով քաղաքական հալածանք։ Դաշինքում հայտարարում են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից 75-ը կալանավորվել է ԱԺ ընտրությունների օրը։

Կարդացեք նաև՝

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+