ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ իրավիճակը սրվել է հուլիսի 12-ին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հրետանու օգտագործմամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գրավել հայկական հենակետը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակել է պարբերաբար հրետակոծել հայկական սահմանային դիրքերը և սահմանամերձ գոտում գտնվող բնակավայրերը: Ադրբեջանի զինված ուժերը օգտագործում են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու սարքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 4 զինծառայող: Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի զինված ուժերի կորուստը կազմել է 12 սպանված մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







