Ընդհանուր առմամբ, ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ թվով 13 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ արդյունավետության տեսանկյունից «սա բավականին բարձր ցուցանիշ է»:
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրել է, որ երեկ կեսգիշերից հետո օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր: Ամեն դեպքում, խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել:
Հիշեցնենք, որ «Hermes 900»-ը 30 մլն դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու է, որն արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







