Հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կդառնա 18 ամիս։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն կտեղափոխվի Հայաստան, ինչը ողջունել են Երևանից։
Կարգալույծ է հռչակվել Արամ քահանա Ասատրյանը:
Նա չի ընդունել Մայր Աթոռի ծանուցումն ու հրաժարվել է լքել եկեղեցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մեղադրանքներ է հնչեցրել եկեղեցու ղեկավարների հասցեին:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:
Գյումրիի քաղաքապետարանի մոտ բախումների վարույթով կան կալանավորվածներ, նրանց թվում է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:
Մասիսի քաղաքապետը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հրաժարվել է փաստաբանից:
Դատախազությունը պահանջել է ավելացնել Միքայել սրբազանի պատիժը։
Ադրբեջանցի փորձագետները Երևանում քննարկման են մասնակցել։
Բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի հետ սահմանի միջպետական ճանապարհները:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը:



































