Բաքվում ընթացող ապօրինի դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր պաշտպան Աբրահամ Բերմանից։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Վարդանյանը հրաժարվել է փաստաբանից, քանի որ դժգոհ է դատավարության ընդհանուր ընթացքից։ Նշվում է, որ Վարդանյանի համար նոր պաշտպան է նշանակվելու։
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակի փակման մասին։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների շրջանում գրանցվել էին ինքնասպանության փորձեր։ Հարազատներն այս մասին տեղեկություններ էին ստացել հազվադեպ հեռախոսազանգերի միջոցով։ Միջազգային կազմակերպություններին սեպտեմբերի սկզբից ի վեր թույլ չի տրվում այցելել գերիներին։






































