Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Օ․ Ք․» ՍՊԸ զվարճանքի և ժամանցի կենտրոնում (խաղատանը) հարկային պարտականությունները չկատարելու խախտումների մասին:
Ըստ ՊԵԿ-ի վարկածի՝ ընկերության կողմից 2025-2026 թվականներին կազմակերպված 25 խնջույքներից ձևավորված 300 մլն դրամ հասույթը չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն դրամ։
Գերատեսչությունից հայնել են, որ իրենց կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնըլ է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, որը նախատեսում է ազատազրկում՝ առվելագույնը 8 տարի ժամկետով):
Որպես մեղադրանքների հիմնավորում՝ ՊԵԿ-ը հղում է անում իր աշխատակիցների իրականացրած քողարկված ստուգման արդյունքներին։ Նրանք ներկայացել են որպես հաճախորդներ և պարզել, որ սրահը տրամադրվում է առնվազն 12 մլն դրամով՝ անկախ հյուրերի թվից։
ՊԵԿ-ից նաև նշել են, որ իրավապահները հետազոտել են համակարգիչներում առկա տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը, որոնք համադրվել են հարկային մարմնի տեղեկատվական բազայի հետ:






































