Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:53

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

«Սրբազան շարժման» մասնակիցների վերաբերյալ քրեական գործը կարող է կարճվել ՄԱԿ-ի հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլի սպասվող եզրակացությունից հետո, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանի խոսքով՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի դիմումն արդեն իսկ ազդել է գործի ընթացքի վրա, իսկ սպասվող եզրակացությունը կարող է մեղադրանքից հրաժարվելու հիմք դառնալ։

Նրա փոխանցմամբ՝ հատուկ զեկուցողն արդեն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի կառավարությանը՝ գործով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին կից գործող հատուկ զեկուցողներն ու փորձագետները հետազոտության առարկա են դարձրել ոչ միայն «Սրբազան պայքարի» 18 ամբաստանյալի կոնկրետ գործը, այլև շարժման նկատմամբ ամբողջ պետական ապարատի կիրառած գործիքակազմը։

Սողոյանի նշել է, որ 2025 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել և ՄԱԿ-ին էր ներկայացվել շարժման գործունեության ամբողջ ընթացքը՝ սկսած «Սրբազան պայքարի» հավաքների «բռնի ճնշման» շղթայից, այդ թվում՝ հունիսի 12-ի իրադարձությունները, երբ «Զարյա-3» լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով, ըստ Human Rights Watch-ի, վիրավորվել էր առնվազն 83 մարդ։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենք թարգմանել և ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարին են ներկայացրել ՀՀ իրավապահների կողմից հայտնաբերված և իբրև ահաբեկչության ծրագիր ներկայացվող թուղթը։

«Մենք թարգմանել էինք այդ ծիծաղելի «ահաբեկչության պլանը», ներկայացրել հատուկ հանձնակատարին՝ նշելով, որ սա է այն ապացույցը, որով Հայաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրում»,- նշել է Սողոյանը։

Դրանից հետո ՄԱԿ-ի փորձագիտական խումբն, ըստ Սողոյանի, «Սրբազան պայքարի» գործով խիստ հարցադրումներ էր ուղղել ՀՀ կառավարությանը, բայց կառավարության պատասխաններում որևէ իրական փաստ չկար, այլ միայն մեղադրական տեքստի թարգմանությունն էր։

Փաստաբանի պնդմամբ՝ այս գործընթացն արդեն իսկ ազդեցություն է ունեցել ներպետական դաշտում։ Նամակագրությունն ուղարկվել էր մայիսի 11-ին, և դրանից մոտ 20 օր անց «Սրբազան շարժման» որոշ մասնակիցների խափանման միջոցները փոխվել էին։

«Եթե ունենանք մեր ակնկալած վերջնական եզրակացությունը, ապա այս գործն իսպառ և խայտառակ ձևով փլվելու է»,- համոզմունք է հայտնել փաստաբանը։

Սողոյանը նշել է, որ այս գործիքակազմը բավականին նոր է հայաստանյան իրավական պրակտիկայի համար, բայց այն շատ ավելի արագ կլինի, քան ՄԻԵԴ-ի քննությունը։

Քննչական կոմիտեն 2025 թվականի ամռանը «Սրբազան շարժման» անդամ Բագրատ Գալստանյանին և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում ու ահաբեկչություն։ Բագրատ Սրբազանը և նրա կողմնակիցները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետապնդումը քաղաքական բնույթի է։ Հունիսի 4-ին դատարանը Գալստանյանի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքով, որն էլ հունիսի 18-ին 3 ամսով երկարաձգվել էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+