Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան, գրում է Fip.am-ը։
Էֆենդիևան 2022-ի դեկտեմբերին մասնակցել էր այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Արցախից հայերի բռնի տեղահանման հիմքը, կարելի է ասել, սկիզբ էր դրվել հենց 2022-ին, այսպես կոչված, «բնապահպանների» ակցիայով, ովքեր, իբր, պայքարում էին «հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ 2023-ի ապրիլին, այսպես կոչված, «բնապահպանները» հեռացել էին, նույն տեղում ծառայություն էին սկսել իրականացնել ադրբեջանցի զինծառայողները:
2023-ի ապրիլից Ադրբեջանը փակել էր նաև Հայաստանն Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ:
Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները, փորձագիտական համայնքների ներկայացուցիչները Երևանում էին 2025-ի հոկտեմբերի 21-22-ը։ Հոկտեմբերի 22-ին նրանց ընդունել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝





































