Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը, հայտնում է «Առաջին ալիքը»։
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել Ալբերտը։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Ուկրաինան կներկայացնի Սոֆիա Ներսիսյանը։
2024 թվականին կայացած մրցույթին Հայաստանը ներկայացնող Լեո Մկրտչյանը 8-րդ հորիզոնականն էր զբաղեցրել։





































