Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ Հարությունյանի հնարավոր պաշտոնանկության պատճառը կարող է կապված լինել նրա կողմից սեփական նախաձեռնությամբ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու և կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու հետ։ Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկությունների՝ վարչապետը որոշում է կայացրել Հարությունյանին փոխարինել իր գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցով։






































