Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին ահազանգ է ստացել Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացու խեղդվելու մասին։
Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։
Ըստ հրապարակման՝ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել, իսկ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել նրա դին։
Shamshyan.com-ը հայտնել է, որ նույն օրը Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը և դուրս բերել այն։
Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։






































