Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի:
Աղբյուրի համաձայն, առաջարկը նախատեսում է 10-օրյա զինադադար՝ հունիսին ձեռք բերված պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրը երկարաձգելու ուղիներն ուսումնասիրելու համար:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման հուշագիր, սակայն հուլիսի 7-ից կողմերը վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Հուլիսի 12-ին Իրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անցումը կվերականգնվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
Հուլիսի 18-ին ԱՄՆ-ը հայտնել էր Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքի ավարտի մասին, իսկ ԻՀՊԿ-ն սպառնացել էր անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների։ Ավելի վաղ Իրանը Հորմուզի նեղուցն անվանել էր «կարմիր գիծ» և սպառնացել հարվածել Պարսից ծոցի ենթակառուցվածքներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ զինադադարն այլևս ուժի մեջ չէ:






































