Երևանի քրեական դատարանը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանք, հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Համբարձումյանի թեկնածությունն ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր վարչապետի պաշտոնում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելուց հետո:
Համբարձումյանը 2019-ից է ամբաստանյալ, նա մեղադրվում է 2018թ. հեղափոխության օրերին հանրահավաքի գնացող մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար:
Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը վարչապետին անվստահություն հայտնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։ Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ն մերժել էր նիստի օրակարգում այդ հարցն ընդունելը:





































