Իրանի Մակու քաղաքի մոտ գտնվող Սուրբ Թադեի վանքում տեղի է ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ, հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։
Նշվում է, որ 72-րդ ամենամյա ուխտագնացությանը և Սուրբ Պատարագի արարողությանը հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից:
Սուրբ Թադեի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Չիֆթճյանն այս արարողության պատգամը համարեց Իրանում և ողջ աշխարհում խաղաղության ու անդորրի մաղթանքը:
Սուրբ Թադեոսը Քրիստոսի առաքյալներից էր, ով քրիստոնեություն քարոզելու նպատակով ժամանել է վանքի տեղակայման վայրը և հենց այստեղ էլ թաղված է:






































