Գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի դեմ, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ռոտենբերգը պահանջում է անվավեր ճանաչել Մաքսիմուս Արզաքանցյանի անվամբ Երևանի Հ. Բաբայան փողոցի թիվ 2/2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ հուլիսի 17-ին Ռոտենբերգը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանությանը Հ․ Բաբայան փողոց 2/2 բնակելի տուն հասցեից Ռոտենբերգին վտարելուն ուղղված գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջով:
Հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել նոյեմբերի 3-ը։
Արզաքանցյանն ու Ռոտեմբերգը պաշտոնապես ամուսնալուծվել էին հուլիսի 10-ին։ Նրանք ամուսնացած էին 8 տարի։






































