Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը, փոխանցել է BBC-ն։
Բըրնհեմն իր առաջին ուղերձում հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր նշանակումը «խորհրդածության և նոր վճռականության պահ է»։
Նորընտիր վարչապետ հավելել է, որ այս տարվա վերջին կներկայացնի Մեծ Բրիտանիայի զարգացման 10-ամյա պլանը, որով կուրվագծվի այն ուղին, թե որտեղ է ինքը ցանկանում տեսնել երկիրը։
Բրիտանիայի նախորդ վարչապետ Քիր Սթարմերը հունիսի 22-ին հրաժարական էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնից և Լեյբորիստական կուսակցության առաջնորդությունից։ Մայիսին կայացած Անգլիայի մունիցիպալ խորհուրդների, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանների ընտրություններում լեյբորիստների վատ արդյունքներից հետո շատ կուսակիցներ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, կոչ էին արել Սթարմերին լքել պաշտոնը։






































