• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 08:44
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

Հասարակություն,
20 Հուլիս 2026 12:58
ShareShareShare
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին
telegram

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու համար։ Նրանք հայտարարել են, որ պատասխան չստանալու դեպքում ինքնուրույն կսկսեն որոնողական աշխատանքները, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։  Հավաքված հարազատները հայտարարել են, որ ավտոերթով կհասնեն Տեղ գյուղ, որից հետո ոտքով կգնան դեպի Հակարիի կամուրջ։ Նրանք ընդգծել են, որ սպառել են սպասման բոլոր լիմիտները։

«Մենք հավաքվել էինք շաբաթ օրը մեր հետագա որոշումը կայացնելու համար, ու եկել ենք հետևյալ եզրահանգման։ Քանի որ մենք արդեն 6 տարի մեր իշխանություններից անհետ կորածների ուղղությամբ ոչինչ չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կունենանք»,- նշել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։Ղուկասյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթից չեղավ պատասխան, ծնողներով գտնելու են սեփական խողովակները։

«Մեզ դիտում են նաև Ադրբեջանում, մենք չենք գնում պետական գաղտնիք հայտնելու։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մեր կարգավիճակի մարդիկ, որոնք արդեն 90-ականներից ունեն իրենց անհետ կորածները։ Մենք փորձելու ենք իրենց հետ աշխատելու խողովակ գտնել»,- նշել է նա։

Ծնողներն առաջարկել են երրորդ երկրի միջոցով կապ հաստատել անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքների հետ և համատեղ որոնել զինծառայողների աճյունները: Նրանց փոխանցմամբ՝ Ադրբեջանում բազմաթիվ ընտանիքներ ավելի քան 30 տարի տեղեկություններ չունեն իրենց հարազատների մասին և նույնպես կարող են կորցրած լինել հույսը պետական կառույցներից:Նրանք առաջարկել են փոխադարձ հիմունքներով տեղեկատվություն փոխանակել թաղման հնարավոր վայրերի վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ հայկական կողմը կօգնի գտնել Հայաստանի տարածքում անհետ կորած ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանական կողմը՝ հայ զինծառայողներին։

Ղուկասյանի խոսքով՝ ինքն անձամբ 2021 թվականին է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ կորածների հարցով։ Նա պնդել է, որ ոչ մի կոնկրետ բան չկա, և Փաշինյանն անձամբ է մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե չունեն անհետ կորածների տվյալներ։«Փաշինյանի համար Ալիևի «չունեմ»-ն ավելի հիմնավոր փաստ է, քան վիդեոն (տեսագրություն, որտեղ երևում է, որ ադրբեջանցին հայ զինծառայողնին գերեվարում է)։ Նա ասում է՝ երդում կերավ (Ալիևը), որ չունի»,- պատմել է Ղուկասյանը։

Նա շեշտել է, որ իշխանություններից հույսը կտրել են ու վստահ են, որ ադրբեջանցիները նույնպես հույսը կտրել են իրենց ղեկավարներից։

Ծնողները նաև հայտարարել են, որ իրենք ևս իշխանությունների նման խաղաղության կողմնակից են և իրական խաղաղությունը պատկերացնում են իրենց որդիներին գրկելուց հետո։

Հարազատներից մեկը հայտարարել է, որ տեղեկություններ ունի մի քանի ադրբեջանցիների թաղման վայրերի մասին, սակայն պատրաստ է ճշգրիտ տվյալները փոխանցել միայն կապ հաստատելուց հետո և փոխադարձ համագործակցության պայմանով։

Նրանք նաև հավելել են, որ իրենց այս քայլով ոչ մի պետական գաղտնիք չեն պատրաստվում հանել երկրից, այլ ընդամենը ադրբեջանցի իրենց բախտակից ծնողների հետ համատեղ փնտրել և գտնել զինվորների մարմինները։

«Թեկուզ երրորդ երկրի միջոցով, մենք արդեն կառավարության վրա հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք։ Ամերիկայի վրա չունենք, ռուսի վրա չունենք, Եվրոպայի վրա չունենք։ Մեր հույսն այսօր մնացել ենք մենք։ Իրենց երեխան կես ժամ ուշանա՝ ալամ աշխարհը կխառնեն, 6 տարի մենք էրեխեքից լուր չունենք»,- ասել է Ղուկասյանը։

Անհետ կորած կամավորականի մայրը իշխանություններին մեղադրել է անգործության մեջ։ Նրա խոսքով՝ վեց տարի շարունակ իշխանությունները չեն կարողանում գտնել զինծառայողներին և պատասխանատվության ենթարկել նրանց անհետացման մեջ մեղավորներին։ Նա ասմունքել է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից՝ այն անվանելով որպես «գերու աղոթք»։

«Քանդի՛ր կապկպող երկաթներն այս ողջ,
Հա՛ն պաշարումից, տարակույսներիս վարմից ազատի՛ր,
Սփոփա՛նք տուր իմ տխրություններին, տանջանքիս՝ անդորր,
Վիշտս փարատի՛ր, տվայտանքներիս խաղաղություն բեր,
Լացիս՝ ամոքում, հեծեծանքներիս՝ ապաքինություն,
Ողբ ու կականիս՝ դադար ու հանգիստ․․․

 

Երկար է, չեք դիմանա․․․»,- եզրափակել է նա։

Մայրերից մեկը պատմել է, որ իր երեք որդիներից երկուսը կամավոր մեկնել էին ճակատ. նրանցից մեկը վերադարձել է, իսկ երկրորդի ճակատագիրը մնում է անհայտ։ Նա հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում սպասել և պատրաստ է ինքնուրույն տեղեկություններ ձեռք բերել որդու վերաբերյալ։

Մեկ այլ մայր ասել է՝ չգիտի, թե ինչ արդյունք կտա այսօրվա գործողությունները, սակայն Հակարի մեկնելը ավելի լավ է, քան ոչինչ չանելը։

«Այն մարդիկ, ովքեր պետք է միանան բացահայտելու մեր երեխաների ճակատագրերը, ծնկաչոք խնդրում եմ՝ օգնել բացահայտել մեր երեխաների ճակատագրերը։ Օգստոսի 4-ին կլինի 6 տարի, որ ես իմ երեխային չեմ տեսել, դիմանալու չի»,- նշել է նա։

Մեկ այլ մայրիկ շեշտել է, որ իր որդու կադրերն ադրբեջանական ալիքներով են ցուցադրել, սակայն էլի ասում են՝ չունենք գերի։

«Ես երբեք չեմ անիծում, բայց ով որ մեզ այս դատին արժանացրել է, թո՛ղ իրենց երեխաներն էլ արժանանան։ Վախկոտ կառավարություն է։ Ինքը (Փաշինյանը) իր երեխաների տեղը չգիտի, ուր մնաց մեր երեխեքին գտնի տա՞։ Չկա՛ տենց բան»,- նշել է նա։

Ծնողները նշել են, որ վեց տարի շարունակ գործել են խաղաղ, չեն խախտել օրենքը և պարբերաբար դիմել են պետական մարմիններին, սակայն, նրանց փոխանցմամբ, այդպես էլ որևէ բովանդակային պատասխան չեն ստացել։

telegram
Tags: ԱկցիաԱնհետ կորածներՈրոնել

Հարակից հրապարակումներ

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Load More
Xosum
  • Լուրեր
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Հասարակություն

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Read moreDetails
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 21-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,23 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ