Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:01

«Երևան Ուելնես»-ում երեխաները վատացել են քլորի բարձր չափաբաժնից․ համալիր

«Երևան Ուելնես»-ում երեխաները վատացել են քլորի բարձր չափաբաժնից․ համալիր

«Երևան Ուելնես» մարզաառողջարարական համալիրում երեխաների ինքնազգացողությունը վատացել է լողավազանի ջրում քլորի բարձր պարունակության պատճառով, 24News-ին հայտնել են համալիրից։

«Ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ էր, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել»,- հայտնել են համալիրից։

MakaryanNews-ի տեղեկություններով՝ մարզահամալիր շտապօգնության մեքենա է ժամանել։ Նախնական տեղեկություններով՝ լողավազանում գտնվող երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը News.am-ին հայտնել է, որ համալիրում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի, որոնցից 4-ը երեխաներ են, մեկը՝ մեծահասակ։

«Մեծահասակը համալիրի աշխատակիցներից է, ազգությամբ՝ հնդիկ։ Նրա մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, օդի անբավարարության զգացում: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ծնողները հրաժարվել են երեխաների հոսպիտալացումից»,- մանրամասնել է Ազարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+