Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Թե ինչ հոդվածով է վարույթը նախաձեռնվել, ՔԿ-ից առայժմ չեն մանրամասնել։
Զինծառայողի մահվան մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր այսօր՝ օգոստոսի 13-ին։
2026-ի ընթացքում ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 5-րդ դեպքն է։ Հունվարին հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և Նարեկ Հակոբյանի դիերը, իսկ հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







